Լրահոս
Քաղաքական
23:38
13.09.22
72

Հայաստանը դիմել է Ռուսաստան, ՀԱՊԿ, ՄԱԿ. հեռախոսազանգեր Մոսկվայից՝ Վաշինգտոն, Թեհրանից՝ Փարիզ

 

Հայաստանի Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ, մինչև լուսաբաց նիստ է արել ու որոշել դիմել Ռուսաստանի Դաշնություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու ՀԱՊԿ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արդեն ստացել է Հայաստանի դիմումը ու հայտարարություն տարածել՝ անընդունելի համարելով ուժի կիրառումը: