Լրահոս
Քաղաքական
12:10
28.06.22
168

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում

Img default alt hy

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ 

Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչներն են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը  և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է այս տարվա հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին` Վիեննայում։