Լրահոս
Սպորտ
22:30
03.07.22
382

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Img default alt hy

Հայաստաի բասկետբոլի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչ խաղում մեր ընտրանին 66։84 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն՝ կրկնելով 2016 թվականի հաջողությունը։

Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում Անդորայի հավաքականը ուժեղ գտնվեց Ադրբեջանի ընտրանուց՝ հաղթելով 75։84 հաշվով։

Այսպիսով, Եվրոպայի փոքր երկրների բասկետոբլի լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Հայաստան

2․ Մալթա

3․ Անդորա