Լրահոս
Քաղաքական
16:30
16.09.22
97

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հեռախոսով քննարկել են Պապիկյանն ու Շոյգուն

 

Անցած օրը տարածաշրջանում իրավիճակը հեռախոսով քննարկել են Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում: Տարածաշրջանի իրավիճակը Շոյգուն հեռախոսով քննարկել է նաև Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետի հետ: