Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
17.03.23
149

ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, իսկ հակառա՞կը. Տասմագամբետովի առաքելությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը ընդամենը պրոտոկոլային է  համարում Հայաստանի իշխանությունը: Քաղաքագետները նկատում են՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունից հետո, թե «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից», Իմանգալի Տասմագամբետովի այցը նոր երանգ է ստանում: ՀԱՊԿ-ն ուզում է ասել, որ Հայաստանում է: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին արդեն ընդունել են Հայաստանի վարչապետը, արտաքին գործերի նախարարը,  Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը: