Լրահոս
Քաղաքական
16:07
16.09.22
78

ՀԱՊԿ օպերատիվ խումբը մոնիթորինգ կանի հայ-ադրբեջանական սահմանին

Գիշերը Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի օպերատիվ խումբը: Այն գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Երեկ նա հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: 

ՀԱՊԿ օպերատիվ խումբը առաջիկա օրերին մոնիտորինգ կանի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում: