Լրահոս
Հայաստան
14:07
16.09.22
121

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Img default alt hy

Երևանում և մարզերում  սեպտեմբերի 16-ի  ցերեկը, սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Սեպտեմբերի 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արցախում սեպտեմբերի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: