Լրահոս
Հասարակական
19:15
05.06.25
157

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է ցուցանակն ու հայտնվել մայթին

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Իսկ բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: