Լրահոս
Մշակույթ
13:30
24.11.24
232

Հակոբ Հակոբյանի որմնանկարը վերականգնվում է՝ առանց քաղաքական գույների մնացած Գյումրիի քաղաքապետարանում

Հայ մեծ նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որ Գյումրիի թատրոնից տեղափոխվել էր Գյումրիի քաղաքապետարան, վերականգնվում է: Սա արվեստի երկրորդ բարձրարժեք գործը կլինի քաղաքապետարանում: 

Նիստերի դահլիճը Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն»-ն է զարդարում: Առանց ղեկավարության մնացած Գյումրիի քաղաքապետարանը թանգարանի է վերածվում, կատակում են գյումրեցիները: