Լրահոս
Քաղաքական
17:22
16.09.22
130

ԳՇ պետը հակասում է Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

Նիկոլ Փաշիյանը նախօրեին Աժ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը, սեպտեմբերի 13-ից սկսած, ռազմական գործողություններով Հայաստանից զավթել է մոտ 10 ք/կմ տարածք։

Իսկ ահա ՀՀ ԶՈւ  ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն այսօր հակասել է իր վերադասը համարվող վարչապետին։  Վայոց ձոր ներխուժած  թշնամու զորքի  նշանառության տակ՝ Ջերմուկում  այսօր կազմակերպած 30 դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԳՇ պետը հայտնել է , որ սեպտեմբերի 12- լույս 13 գիշերից հետո թշնամու զավթած տարածքը մոտ 6400 հա է հասնում։ «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է նա։ Սա, ըստ էության, հենց 6,4 հա տարածք է ենթադրում և հակասում է Փաշինյանի մատուցած 10 կմ մասին ինֆորմացիային։

ԳՇ պետն ասել է նաև, որ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներում։  «Առողջարանային քաղաքից ընդամենը 4,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հակառակորդի զորքը»,- ասել է զինվորական պաշտոնյան՝ դիվանագետների հետ հանդիպմանը ադրբեջանական հարձակման հետևանքները ցույց տալու ժամանակ։