Լրահոս
Իրավական
13:04
21.02.23
80

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունն է քննում Հակակոռուպցիոն դատարանը

Արդեն կես ժամ է՝ Հակակոռուպցիոն դատարանը քննում է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Խաչատուրովը ձերբակալվել է երեկ երեկոյան ժամը 8-ին: «Հայլուրի» հետ զույցում նրա փաստաբանն ասել է, որ Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը և կալանքի միջնորդություն ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազությունը հայտնում է, որ գեներալի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 2006-ից 2010 թվականներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու, այսինքն՝ փողերի լվացման համար: