Լրահոս
Միջազգային
12:50
17.09.22
90

Ղրղզստանը հայտնում է Տաջիկստանից Դոստուկ գյուղի գնդակոծման մասին

Img default alt hy

Տաջիկստանի զինվորականները երեք ականանետներից կրակել են ղրղզական Դոստուկ գյուղի ուղղությամբ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել են Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (PS GKNB) սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։

«Սեպտեմբերի 17-ի ժամը 11.15-ի դրությամբ Տաջիկստանի կողմից ականանետային կրակոցների է ենթարկվել Բատկենի շրջանի Դոստուկ գյուղը։ Տաջիկական կողմը կրակ է բացել գյուղի վրա երեք ականանետային անձնակազմից»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Բատկենի շրջանում, հետ են մղում հակառակորդի գրոհը։