Լրահոս
Աշխարհ
21:30
27.02.23
572

Գերի են վերցրել սահմանապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Mediahub-ի փոխանցմամբ՝ Թալիբները գերի են վերցրել իրանցի սահմանապահի:

Ըստ Tasnim-ի՝ օրերս տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են Իրանի և Աֆղանստանի սահմանին թալիբները ձերբակալում իրանցի սահմանապահին։

Tasnim-ի թղթակցի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները՝ մաքսանենգ ապրանքներով մեքենան զննում էին Մետաքսի կամրջի վրա, որը գտնվում է Միլկայի սահմանին։ Այդ պահին մաքսանենգին հաջողվել է փախչել խուզարկվող մեքենայով։ Այնուհետ մեքենան կանգնեցրել են թալիբները և ձերբակալել մեքենայում գտնվող բոլորին, այդ թվում՝ մեքենան զննած զինվորին։

Հարցը լուծելու համար սահմանապահները բանակցություններ են վարել աֆղանական կողմի հետ, թյուրիմացությունը հարթվել է, իսկ իրանցի սահմանապահն ազատ է արձակվել։

Մետաքսի կամուրջը Աֆղանստանի Զառանջ քաղաքը Իրանի Իսլամական Հանրապետության սահմանամերձ Խիրմանդ քաղաքի հետ կապող ճանապարհ է։

Տեսանյութը՝ այստեղ