Լրահոս
Տարածաշրջան
23:45
27.02.23
181

«Գահը պահելու համար նա պատրաստ է բոլորիս փլատակներում թողնել». թուրքական աղետի մեղավորը

Ստամբուլում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների է բերման ենթարկել: Մարդկանց հունից հանել է լուրը, որ աղետի գոտում Կարմիր մահիկը օգնության վրանները ոչ թե բաժանում է, այլ վաճառում: Մոտ 45 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի ֆոնին՝ Թուրքիայում կտրուկ բարձրացել են անշարժ գույքի գներն ու տների վարձավճարները: 

Ցուցարարները պնդում են, որ Էրդողանի կառավարությունը հատուկ է ուշացրել օգնությունը երկրաշարժից տուժած շրջաններ,  որովհետև դրանք հիմնականում բնակեցված են թուրքական իշխանության համար գլխացավանք-քրդերով: