Լրահոս
Միջազգային
22:22
20.03.23
204

Ֆրանսիայի կառավարությանը անվստահություն չհայտնեց խորհրդարանը

Img default alt hy

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, մերժեց կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

278 պատգամավոր է կողմ արտահայտվել, որ հրաժարական տա կենսաթոշակային աղմկոտ ռեֆորմի հեղինակ կառավարությունը: Առաջարկի ընդունման համար 9 ձայն է պակասել:

Սոցհարցումների համաձայն, 4 ֆրանսիացուց երեքը կողմ էին, որ խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարությանը: