Լրահոս
Քաղաքական
10:14
08.07.22
217

Եվս մեկ լիազորություն վարչապետին

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետը ևս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։

Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, և այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու և վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը։

Սա նշանակում է, որ կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն ներկայացնելու օրենսդրական ընթացակարգը. կենթարկվեն միայն վարչապետին: Նշենք, որ կոմիտեի նախագահին, տեղակալներին ևս նշանակում է վարչապետը, այսինքն՝ քննչական այդ մարմինն ուղղակի վարչապետի ենթական է ու կամակատարը»: