-
Հասարակական
Ծնվել է 11 հազար 720 երեխա. ՀՀ է ժամանել 1 մլն 802 հազար մարդ․ Վիճակագրական կոմիտեն թվեր է հրապարակել
11:1417.07.26 -
Տնտեսական
Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»
10:4617.07.26 -
Հասարակական
Գյումրիում վերջապես բացվեց Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանը
10:3417.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
10:1217.07.26 -
Մամուլի տեսություն
Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
09:5617.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»
09:4517.07.26 -
Միջազգային
Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv
23:5516.07.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
23:3716.07.26 -
Միջազգային
Թրամփը համաձայն է, որ Իսրայելը փորձում է ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա
23:3016.07.26 -
Հասարակական
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
23:1516.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումները շարունակում են Ռուսաստանն ու Ուկրաինան. Զելենսկին փոխում է ՊՆ ղեկավարին
22:0816.07.26 -
Իրավական
Բաքվի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը վտանգված է. ահազանգում է փաստաբանը
21:4516.07.26 -
Հասարակական
Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:1516.07.26 -
Միջազգային
Իրանը զանգվածային հարձակում է սկսել ԱՄՆ օբյեկտների վրա. Թրամփն արագացնում է զենքի արտադրությունը
21:0016.07.26 -
Հասարակական
Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
20:4516.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևի խոստովանությունը. հայ գերիների հարցով ազդեցիկ համաժողով է կազմակակերպվել ԵԽ-ում
20:1516.07.26 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել համակարգված պայքար մղել ձախ քաղաքական ուժերի դեմ
20:0616.07.26 -
Քաղաքական
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը Հայաստանի առաջնահերթություններից է․ Վահագն Խաչատուրյան
20:0016.07.26 -
Միջազգային
Եթե Մերցը ֆուտբոլիստ լիներ, նա կնստեր պահեստայինների նստարանին․ Սլոտերդայկ
19:4616.07.26 -
Քաղաքական
ԱՄՆ-ը բացում է «Թրամփի ուղին» Ռուսաստանի առա՞ջ. Հայաստանն սկսում է TRIPP-ի համաձայնագրի վավերացումը
19:3016.07.26 -
Հասարակական
Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
19:1516.07.26 -
Հասարակական
Զայրույթից պայթում են Օլիմպավանի երեխաների ծնողները. Խի՞ եք խեղաթյուրում մեր երեխեքի կյանքը
19:0016.07.26 -
Միջազգային
Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ Gripen կործանիչներ ձեռք բերելու համար
17:3016.07.26 -
Քաղաքական
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Խաչատուրյանն ընդունել է Ժաննա Անդրեասյանին
17:1516.07.26 -
Միջազգային
Մոլդովայի ԱԳՆ նախկին փոխնախարարը մեղադրել է նախագահ Սանդուին սահմանադրական նորմերը խախտելու մեջ
16:3116.07.26 -
Քաղաքական
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության». Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից
16:1516.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի համար կարևորն իր շահերի ապահովումն է՝ անկախ Կիևում տեղի ունեցող փոփոխություններից․ Պեսկով
16:0016.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
15:0916.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Factor
14:2416.07.26 -
Միջազգային
Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան
13:5516.07.26 -
Աշխարհ
Կորեայում նախատեսում են արգելել սոցցանցերը մինչև 14 տարեկան երեխաների համար․ Yonhap
13:2816.07.26 -
Միջազգային
«Պետք է հաղթահարել խոչընդոտները». Ֆիդանը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու հույսերի մասին
13:0016.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
12:4616.07.26 -
Հասարակական
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
12:3916.07.26 -
Հասարակական
5 հոգի գիտությամբ զբաղվելու հիմնավորմամաբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
12:3216.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակում
12:3016.07.26 -
Հասարակական
Տպավորություն է, որ վարչապետը չի ուզում՝ մեր դրոշը ուրիշ երկրում բարձրանա. քաղաքացի
11:2916.07.26 -
Հասարակական
Այսօրվանից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյան
11:0016.07.26 -
Միջազգային
Կառավարական փոփոխությունները Զելենսկու համար կոռուպցիոն հոսքերի վերաբաշխման միջոց են․ Յուլիա Մենդել
10:4516.07.26 -
Միջազգային
Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մասին
10:3316.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը 25%-անոց մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի համար․ Ռուբիո
10:1016.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»
09:4216.07.26 -
Հասարակական
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
09:3916.07.26 -
Մամուլի տեսություն
Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»
09:3416.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»
09:2016.07.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ»
09:1316.07.26 -
Իրավական
Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծացնի Եվրոպան. հայ գերիների հարցն են քննարկել Բրյուսելում
23:2915.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցում Տավուշի մարզի Հաղարծին և Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրերում
23:0015.07.26 -
Հասարակական
Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան
22:4515.07.26 -
Տարածաշրջան
Իրանում ուզում են չեղարկել ԱՄՆ-ի հետ հուշագիրը. լարվածությունն աճում է Մերձավոր Արևելքում
22:1915.07.26 -
Հասարակական
Շատ փիս կատաղած ա եղել գայլը. սարսափազդու դեպքից 1 շաբաթ անց դեռ վախեցած է փոքրիկ Դավիթը
21:5115.07.26 -
Քաղաքական
Գյումրիի կառավարումը կշարունակի՞ Ավետիս Առաքելյանը. ընդդիմությունը չի զիջում դիրքերը
20:5615.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ
20:4515.07.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Լարվածությունը պիկին է հասնում Իրանի շուրջ. Թեհրանում «ջիհադի» մասին են խոսում
20:3015.07.26 -
Հասարակական
Գվարդիա են բերում մեր վրա. կտրուկ քայլերի են դիմելու «Մուլտի Սթոունի» աշխատակիցները
20:1615.07.26 -
Իրավական
«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ
19:5815.07.26 -
Քաղաքական
Լուրջ ճգնաժամի մեջ է Հայաստանի իշխանության լեգիտիմությունը. «շուտով կզգա» Փաշինյանը
19:4415.07.26 -
Հասարակական
Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
19:3015.07.26 -
Քաղաքական
Ո՞վ և ինչո՞ւ է քաղցկեղի պես խժռում Հայաստանի տնտեսությունը. Փաշինյանի «գերխնդիրը»
19:1415.07.26 -
Մշակույթ
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
19:0015.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
18:4415.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Բանտից նամակներ՝ վխտացող բռնապետության մասին. կտրուկ քայլերի են պատրաստ մարդիկ
18:3015.07.26 -
Իրավական
Երևանում շղթայական վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից
17:5415.07.26 -
Տնտեսական
960 դոլար՝ 17 մլն դոլարի դիմաց. առևտրային անհավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
17:0015.07.26 -
Հասարակական
Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. «Հետք»
16:4215.07.26 -
Հասարակական
Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը
16:2715.07.26 -
Աշխարհ
Լարվել է իրավիճակը Քնեսեթում. սկանդալային նախագիծը փլուզո՞ւմ է Իսրայելի բանակը
16:0215.07.26 -
Հասարակական
Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
15:3015.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
15:1715.07.26 -
Քաղաքական
Կառավարության օրակարգ է բերել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու հարցը
15:0415.07.26 -
Քաղաքական
Հասարակությունը կորցնում է իրական արժեքների և կենցաղային սովորույթների տարբերակումը. մեդիափորձագետ
14:5715.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ
14:0715.07.26 -
Միջազգային
Ադրբեջանցիներ են հարձակման ենթարկվել. կատաղի բախումներ են ռուս-ուկրաինական ռազմաճակատում
13:2315.07.26 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով
13:0215.07.26 -
Իրավական
«Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
12:4115.07.26 -
Հասարակական
«Լամբադա» կամուրջը ևս կվերանորոգվի. երբ են նախատեսում աշխատանքների ավարտը
12:0615.07.26 -
Հասարակական
Սկանդալային նախագիծ. ինչո՞ւ են խոշորացված Փամբակ համայնքն ուզում միացնել Վանաձորին
10:3515.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»
10:2115.07.26 -
Մամուլի տեսություն
Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»
10:0115.07.26 -
Մամուլի տեսություն
Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»
09:5615.07.26 -
Մամուլի տեսություն
10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»
09:5015.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»
09:4215.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պետք է զբաղվի իր քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ, այլ ոչ թե ռուսատյացությամբ․ Մեմա
23:3014.07.26 -
Միջազգային
Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ
23:1514.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին
23:0014.07.26 -
Միջազգային
Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios
22:4614.07.26 -
Հասարակական
Վեհափառը հորդորել է սփյուռքահայ երիտասարդներին զորացնել ազգային ու հոգևոր ինքնությունը
22:3514.07.26 -
Հասարակական
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
22:2714.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սպառնալիքներ է տեսնում Եվրոպան՝ Հայաստանում. ի՞նչ խումբ է Երևան գալիս և ի՞նչ անելու
22:0514.07.26 -
Միջազգային
Երկրում զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի վերջ․ Իրաքի վարչապետ
21:5314.07.26 -
Միջազգային
ՀԴԲ-ն իզուր է ժամանակ վատնում, եթե կասկածելի բան է փնտրում Գրեմի մահվան մեջ․ Թրամփ
21:2114.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը
20:4514.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն սպառնացել է Իրանին աննախադեպ հզոր հարված հասցնել Իսրայելի վրա հարձակվելու դեպքում
20:2314.07.26 -
Տնտեսական
Սկանդալ. հայկական ծիրանը «չերեզ Ադրբեջան» Ռուսաստան են տանում՝ իրանականի անվան տակ
20:1514.07.26 -
Հասարակական
Հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
20:0014.07.26 -
Քաղաքական
«Թուրքերի ահ ու սարսափ» գեներալը 70 տարեկան կդառնար. Մանվել Գրիգորյանի զինակիցների հուշերը
19:4514.07.26 -
Հայաստան
Զզվել ենք արդեն. Ծառուկյանի ազատությունն ու իրենց աշխատանքն են պահանջում անգործ մնացած մարդիկ
19:0014.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին․ կան վիրավորներ
18:5014.07.26 -
Իրավական
Զրպարտության համար են մեղադրում Փաշինյանին և դատի են տալիս նրան Հայաստանի քաղաքացիները
18:0714.07.26 -
Միջազգային
Սարսափելի երկրաշարժից 3 շաբաթ անց փլատակներում դեռ մարդկանց են որոնում Վենեսուելայում
18:0014.07.26 -
Հասարակական
Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
17:4414.07.26 -
Հասարակական
Շան հաչալու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում․ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանություն
17:2314.07.26 -
Հասարակական
Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ խորհուրդներ
17:0714.07.26 -
Քաղաքական
Ով մեզ հետ չէ, պետք է նստի՞. քաղաքական աննախադեպ հետապնդումների մասին են ահազանգում փորձագետները
16:5414.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»
16:1814.07.26 -
Միջազգային
Ռուսական նավթային օբյեկտները՝ Ուկրաինայի հարվածների տակ. Պուտինը նոր համակարգ է ստեղծում
16:0414.07.26 -
Հասարակական
Կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը
15:5714.07.26 -
Հասարակական
2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները
15:3514.07.26 -
Իրավական
Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը
15:1714.07.26
Երկակի ստանդարտները խաթարում են ԵՄ-ի հանդեպ վստահությունը. Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
«5-րդ ալիք»-ի էքսկլյուզիվ հարցազրույցը ԵՄ պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոի հետ։
-Վերջերս փաստահավաք առաքելությամբ այցելեցիք Հայաստան, Սյունիքում էիք և տեղում ականատես եղաք ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Բրյուսել։
-Ասեմ, որ ինձ նախ և առաջ խորապես մտահոգում է տեղում տիրող իրավիճակը, բայց ինձ մեծ մասամբ նաև իսկապես մտահոգում է այն անտարբերությունը, որը ինչ-որ կերպ տարածվել է այս հակամարտությունների քննադատության վրա՝ Բաքվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա կազմակերպված հանցավոր ներխուժումից հետո։ Թույլ տվեք հետևյալ համեմատությունը անել. ես լսել եմ շատ քննադատների, և, իհարկե, մենք բոլորս շատ անկեղծորեն աջակցում ենք Ուկրաինային այն ագրեսիայի համար, որի պատճառն է Ռուսաստանի դաշնությունը և որից նրանք տառապում են:
Բայց ես չեմ հասկանում թե ինչու ոչ ոք չի կիրառում նույն մոտեցումը՝ մեկնաբանելով Սյունիքում տեղի ունեցածը, մեկնաբանելով հարավային Հայաստանում տեղի ունեցածը, որտեղ նույնպես ինքնիշխան հող է ներխուժել օտար երկիր, որն օգտագործում է իր եկամուտների մեծ մասը՝ տնտեսական եկամուտը՝ ներդրումներ կատարելով զենքի, պաշտպանական արդյունաբերության մեջ և ագրեսիայի է ենթարկում իր հարևանին, իրական, իսկական դիվանագիտական ջանքերը վերսկսելու փոխարեն, որոնք կարող են վերջնականապես կարգավորել ռազմական գործողությունները: Սա ընդամենը մասշտաբի խնդիր է։ Իմ կարծիքով, նման երկակի ստանդարտները խաթարում են ԵՄ-ի վստահությունը։
Իհարկե, ես ուրախ եմ, որ սահմանի հայկական կողմում տեղակայվել են մոնիտորինգի որոշ անձնակազմ և որոշ դիտորդներ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները չընդունեցին նույն տեղակայումն իրենց կողմից, և նրանք հակառակը փորձում են համոզել եվրոպական իշխանություններին, կաշառել նրանց, միգուցե փորձում են կապեր ստեղծել, փորձում են այլ հնարավորություններ ստեղծել՝ ինչ-որ կերպ թույլ տալով անցնել այն հայեցակարգին, որ ներդրումներն ու փողն ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները, քան միջազգային իրավունքը, ավելի կարևոր են, քան հիմնարար իրավունքների պաշտպանությունը, որոնք պետք է լինեն ԵՄ հիմնասյունը.
-ԵՄ-ն Հայաստան է ուղարկել քաղաքացիական առաքելության պատվիրակություն: Ի՞նչ վճռական ազդեցություն կարող է ունենալ այս առաքելությունը, ինչ կարող են անել քաղաքացիական անձիք, ինչպես թեթևացնել Լեռնային Ղարաբաղում մարդկանց ուսերին ծանրացած բեռը։ Այլ կերպ ասած ինչ սպասել այս առաքելությունից՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ն շարունակում է ավելի շատ պրագմատիկ քաղաքականություն վարել, քան արժեքային և բարոյական հիմքերի վրա
-Թույլ տվեք շատ անկեղծ լինել, ես չեմ ակնկալում, որ այս տեղակայումը կփոխի Սյունիքի մարդկանց կյանքը կամ կփոխի մարդկանց կյանքն Արցախում։ Ես դա չեմ սպասում, քանի որ գիտեմ, որ նրանց դերը պարզապես դիտելն է։ Բայց այս առաքելության հավելյալ արժեքը լինելու է այն, որ գոնե այս բոլոր հանցագործությունները լինելու են Եվրամիության ուշադրության կենտրոնում, ապագայում ոչ ոք չի կարող ասել՝ ոչ, չգիտենք, վստահ չենք. , սպասում ենք լրացուցիչ աղբյուրների։ Այժմ մենք տեղում ունենք մեր պաշտոնական աղբյուրները, որոնք կարող են ցանկացած պահի հայտնել խախտումների մասին։
Առաջին հերթին, մենք պետք է այս առաքելությունը դարձնենք մշտական, չպետք է լինի միայն անցողիկ, կարճ ժամանակով, և պետք է նաև ավելացնել մոնիտորինգի փորձագետների թիվը տեղում, քանի որ սահմանը չափազանց մեծ է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ ռիսկ, որ ինչ-որ կերպ նման գործունեությունը կխաթարվի անհրաժեշտ անձնակազմի բացակայության պատճառով: Կցանկանայի ևս մեկ անգամ խստորեն դատապարտել այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում։ Այն, որ կան կեղծ բնապահպան ակտիվիստներ, որոնք բացարձակապես փորձում են արգելափակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցանկացած հնարավոր փոխանակում այս պահին, երբ արգելափակված է հիմնական ապրանքների, դեղերի, սննդի, առաջին օգնության և առաջին անհրաժեշտության ապրանքների կրիտիկական մատակարարումը։
Սա հանցագործություն է մարդկության դեմ, և, անկեղծ ասած, տեսնել կեղծ ակտիվիստների, որոնք իսկապես խոսում են շրջակա միջավայրի մասին, մինչդեռ Ադրբեջանն ինքն է հիմնում իր տնտեսության մեծ մասը գազի արտահանման, հում նավթի արտահանման վրա, սա հակասություն է, ամոթալի պարադոքս, որ ես իսկապես չեմ կարող ընդունել։ Նաև խորապես մտահոգված եմ, որ Եվրոպայում շատ ու շատ կառավարություններ լռում են այս մասին, սրան ներառում եմ նաև Իտալիայի կառավարությունը: Նրանք պնդում են, որ շատ մոտ են քրիստոնեական երկրներին, շատ մոտ են մարդու իրավունքներին, բայց մենք ունենք ձեռնարկությունների նախարար Ադոլֆո Ուրսոյին, որը վերջերս այցելեց Ադրբեջան ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը, ոչ մի բառ անգամ չասաց:
Սա եվրոպական արժեքների պաշտպանություն չէ, ցավով եմ ասում նաև ցանկանում եմ մեկնաբանել այն փաստը, որ իտալական շատ ընկերություններ այժմ հաղթում են բիզնես մրցումներում Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք 2020 թվականից հետո օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այսպիսով, այստեղ ևս մեկ անգամ բնակչության տառապանքների մասին մտածելու փոխարեն, միայն բիզնեսն է ղեկավարում իտալական կառավարությանը:
-Այո, տարօրինակ այս զարգացումներին զուգահեռ, Այս օրերին ԵՄ ակտիվ միջնորդությամբ օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Հաշվի առնելով ԵՄ անդամների համատարած լռւոյթունը, գազի համար սեփական արժեքներն անտեսելը, Որո՞նք են այն կարևոր կետերը, սկզբունքները, որոնք, ըստ Ձեզ, պետք է անպայման տեղ գտնեն նման համաձայնագրում, որպեսզի այն լինի արդար և հավասարակշռված.
-Դա ևս մի կետ է, որում ես տեսնում եմ երկակի ստանդարտ, քանի որ բոլորն ասում են՝ ոչ, մենք պետք է խզենք բոլոր կապերը Ռուսաստանի հետ, մենք չենք կարող ընդունել, որ մենք պատրաստվում ենք գազ, նավթ և այլ հումք ներկրել միջազգային իրավունքը խախտող երկրից, բայց կներեք, նույնն է անում նաև Ադրբեջանը։ Այն նաև փորձում է լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի հարավի, Սյունիքի դեմ։ Փորձում է փոխել երկրի սահմանները ոչ թե դիվանագիտական, այլ դաժան ուժի կիրառմամբ։ Եվ ես չեմ տեսնում, չեմ հասկանում, թե ինչու պետք է երկու տարբեր մոտեցումներ ունենանք։ Կրկին, ես լիովին հասկանում եմ դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Հիմա մենք բոլորս, մեր ողջ տնտեսությունը պայքարում է, որովհետև, իհարկե, պետք է կարճաժամկետ լուծումներ գտնել մեր տնտեսության կարողությունները, արդյունաբերությունները պաշտպանելու, աշխատատեղերը պաշտպանելու համար։ Բայց մյուս կողմից, անընդունելի է, որ Հայաստանի կամ Արցախի ժողովուրդը վճարի դրա գինը։ Դա իսկապես ամոթալի կլինի:
Ես շատ հստակ և խիստ դատապարտում եմ տիկին ֆոն դեր Լեյենի անցյալ հուլիսին Ադրբեջան այցը, երբ նա նշում էր, որ Ադրբեջանը հիանալի գործընկեր է։ Հասկանում եմ, որ մենք պետք է խոսենք նրանց հետ: Մեզ պետք են այս պահին, բայց մենք չենք կարող վաճառել մեր արժեքները փոքր քանակությամբ գազի դիմաց։ Ես ակնկալում եմ, որ այդ հնարավեր խաղաղության համաձայնագիրն ու դրան առնչվող բանակցությունները արդար փաստերի վրա հիմնված լինեն։
Պետք է հիշել, որ կա նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իրականում նրանք իրենց պաշտպանված չեն զգում՝ մտածելով Ադրբեջանի կողմից կառավարվելու հնարավորության մասին, բացարձակապես փաստ է, եթե հաշվի առնեք այն, ինչ կատարվում է հիմա՝ նույնիսկ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված՝ Արցախի այն հատվածում, որը վերաբնակեցվել է Ադրբեջանի կողմից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ոչինչ չի անում Լաչինի միջացքի բացման համար հարց է առաջանում՝ այս ակտիվիստներն իրակա՞ն են թե գուցե ինչ-որ գործակալ են։
Ես իսկապես չեմ կարծում, որ միջնորդությունը կարող է հիմնված լինել ոչ միջազգային իրավունքի, ոչ այն մարդկանց հարգանքի, լիակատար հարգանքի վրա, որոնք ապրել են և դեռ ապրում են Լեռնային Ղարաբաղում, և դուք պետք է օգտագործեք առևտրի լծակները Ադրբեջանից դա ստանալու համար։ Ճիշտ է, գազը մեզ պետք է, բայց այդ գազը նրանք ևս պետք է վաճառեն։
-Բայց տեսեք, ԵՄ-ի կեցվածքը ոչ միայն հարցականի տակ է դնում իր վստահելիությունն այլև հարց է առաջանում, ո՞րն է այս միջնորդության իրական նպատակը, թուլացնել կամ տարածաշրջանից դուրս մղել Ռւոսաստանին, թե՞ իսկապես ԵՄ-ին հետաքրքրում է Հայաստանի և Արցախի ժողովրդի բարեկեցությունն ու որ ամենակարևորն է անվտանգությունը։ Երբեմն դժվար է սրան հավատալը։
-Դե, ես այդպես չեմ կարծում այն առումով, որ ԵՄ-ն նույնպես փորձում է ինչ-որ բան անել, և դիտորդական առաքելությունը դրա վառ օրինակն է, որ կա պարտավորություն, բայց ասեմ նաև, որ Ռուսաստանը կեղտոտ խաղ է խաղում տարածաշրջանում։ 2020 թվականի պատերազմը երբեք չէր լինի, եթե ինչ-որ կերպ Մոսկվան որոշակի կանաչ լույս չվառեր Բաքվին Լեռնային Ղարաբաղի վրա ագրեսիայի համար։ Դա հստակ ակնհայտ է. Այնպես որ, աշխարհաքաղաքական դերակատարներն իրենց շահերից ելնելով միշտ իրենց շախմատն են խաղում։ Ռուսաստանն այդ պահին ուզում էր դաս տալ Հայաստանին և թույլ տալ, որ Ադրբեջանը, որի հետ ի դեպ Ուկրաինա ներխուժման նախօրեին պայմանագիր կնքեց, նորից բռնություն գործադրի։ Ռուսական շատ ամուր գործընկերություն կա նաև Ադրբեջանի հետ։ Ոչ ոք չի կարող ասել, որ գործակցությունը միայն Հայաստանի հետ է։
Ընդհակառակը, կարող եմ ասել, որ կոմերցիոն կապերը, նույնիսկ Ալիևի և Պուտինի ավտորիտար ռեժիմ լինելու նմանությունները ցույց են տալիս, որ կան նաև այդ բնույթի կապեր, և Եվրոպան պետք է տեղյակ լինի այդ մասին։ Ոչ ոք չպետք է կույր լինի՝ որոշելու, որ ինչ-որ կերպ մի կողմում ունենք սպիտակը, մյուս կողմում՝ սևը։ Խնդիրը հասարակության ամենախոցելի հատվածի իրավունքները պաշտպանելն է, պաշտպանելն ինչպես Սյունիքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ Տպավորությունս այնպիսին է, որ Ադրբեջանն այժմ փորձում է ամեն գնով առաջ մղվել, քանի որ համաճարակի հետևանքով առաջացած դժվարությունների հետ կապված ընդհանուր համատեքստն ավելի ձեռնտու է առավելագույն հնարավոր արդյունք ստանալու համար։
Հիմա ժամանակն է, որ դուք գաք և ասեք ոչ, մենք պետք է իսկապես հավասարակշռենք այս փոխանակումը: Սա չի կարող կապիտուլյացիա պարտադրելու փորձ լինել։ Սա ապագայի, Հայաստանի քաղաքացիների հաջորդ սերնդի համար լավ փոխզիջում գտնելու խնդիր է թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Ես իսկապես հավատում եմ, որ մենք, ինչպես քիչ առաջ ասացի, պետք է օգտագործենք մեր տնտեսական և առևտրային լծակները դրան հասնելու համար, քանի որ մենք ամենակարևոր հաճախորդն ենք Բաքվի համար: Եթե մեզ գազ չեն վաճառելու, էլ ինչու են ներդրում արել իրենց խողովակաշարի համար։ Նրանք ցանկանում են պարգևատրվել դրա համար, ուստի մենք պետք է օգտագործենք այս տարրը։
Իսկ ինչ վերաբերում է ապագային, ես իսկապես կոչ եմ անում ԵՄ-ին ուժեղ էներգետիկ և էկոլոգիական անցում կատարել, քանի որ մենք պետք է վերջապես ազատվենք այս կախվածությունից յուրաքանչյուր ավտորիտար ռեժիմից, այլ ոչ միայն Ռուսաստանից: Սա կրկին երկակի ստանդարտների օրինակ է, որը ևս մեկ անգամ խաթարում է մեր վստահելիությունը: «Կանաչ գործարքը» պետք է արդյունավետ լինի նաև նման իրավիճակն ընդունելու համար:
-Հայկական հարցերի վերաբերյալ ձեր սկզբունքային դիրքորոշման պատճառով ոմանք կարող են մտածել, որ դուք ունեք մեծ և ազդեցիկ հայ ընտրազանգված, ինչը չի համապատասխանում իրականությանը: Որն է ձեր դիրքորոշումների հիմքում եղած պատճառը, և ինչպիսի՞ արձագանքներ կան ադրբեջանական կողմից, արդյոք փորձել են կապվել ձեզ։
-Այո, նախկինում փորձել են, մտքերի փոխանակում եմ ունեցել, բայց ինձ համար հարցը պարզ է։ Ես իսկապես հավատում եմ միջազգային իրավունքին. Ես հավատում եմ միջնորդության մշակույթին։ Ես չեմ հավատում ագրեսիայի մշակույթին և միշտ ինձ պարտավորեցնում եմ՝ ինձ դրդելով յուրաքանչյուր զրուցակցի հետ որդեգրել նույն չափանիշը, չեմ սիրում որոշ գործընկերների հետ ունենալ իմ սկզբունքների մեկնաբանություն և նախընտրում եմ դրանց ընդգծված իրականացում առանց մեկնաբանության: Ես դա ադրբեջանցիներին ասել եմ ի սկզբանե։ Ոչինչ չեմ անում ընտրական նպատակներով։ Իտալիայի հայ համայնքը չափազանց ակտիվ է, կարևոր։
Ինչպես միշտ, նրանք լի են ստեղծագործությամբ, լի են մասնակցությամբ Իտալիայի հասարակական կյանքին։ Բայց խոսքը թվով այդքան էլ մեծ համայնքի մասին չէ։ Ես այս ամենն անում եմ, որովհետև հավատում եմ, և չեմ ընդունում ավելի ուժեղի ագրեսիայի մշակույթը, թույլերի նկատմամբ ռազմական, դաժան ուժը: Չեմ կարծում, որ ողջ տարածաշրջանում իրավիճակը կարող է որոշվել զենքի ուժով, քանի որ դա սարսափելի սպիներ է թողնելու, սարսափելի հետևանքներ նաև հաջորդ սերնդի համար, որը կշարունակի մեծանալ ատելության մշակույթի մեջ։
Ադրբեջանը 2020 թվականի դաժան ագրեսիայից հետո հաղթարշավ էր անում, թանգարաններ բացում և ես եվրախորհրդարանում առաջիններից էի, որ ասաց ամոթ է տեսնել այս թանգարանները, որոնք նվաստացնում են հայ զինվորին։ Կուզենայի հարթ ճանապարհով բանակցություններ վարվեին դիվանագիտական լուծում գտնելու համար, և դա, իմ կարծիքով, նաև հարգանքի բացակայություն է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կորցրել են իրենց կյանքը թե՛ վերջին, և թե՛ 90-ականների պատերազմում։ Սա այն ձևը չէ, որ հակամարտությունից հետո պետք է պահվի կայունություն ապահովելու համար, և Եվրոպան ոչ մի կերպ չպետք է մեղսակից լինի կամ թիկունք չդառնա այս իրավիճակին, այլապես մեր բոլոր գործընկերները կկարծեն, որ մենք գործում ենք միայն համաձայն մեր տնտեսական շահերին. Իսկ աշխարհաքաղաքական որևէ դերակատարի համար, որը կցանկանար լինել ճշմարիտ և իրական միջնորդը նման բարդ համատեքստում դա բնավ ցանկալի կեցվածք չէ։
-Իտալիան ԵՄ-ի երրորդ խոշոր տնտեսությունն է, Եվրամիության հիմնադիր հայրը և ՆԱՏՕ-ի անդամ։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Իտալիայի երկկողմ հարաբերությունները, ըստ ձեզ ինչ փուլում են այդ հարաբերությունները
-Եթե հաշվի առնենք Իտալիայի, այսինքն՝ Հռոմեական կայսրության մշակութային արմատները, մեր հարաբերություններն աներևակայելի ամուր են՝ ոչ թե դարերից այլ հազարամյակներից ի վեր: Իտալիայի հայ համայնքն ունի ավելի քան երկու հազարամյա պատմություն, և ես իսկապես հավատում եմ, որ նրանք լավագույն հնարավոր դեսպաններն են մշակույթի փոխհարաբերությունների և հեռանկարի համար, որը կարող է աճել և զարգանալ այս կապերով, որոնք պատմական են, բայց դրանք պետք է նաեւ թարմացվեն ժամանակակից հարթություններում:
Ճիշտ է, այժմ Հայաստանը տառապում է ընդհանուր տնտեսական համատեքստի դժվարություններից։ Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել COVID-ից հետո, հիմա էլ ուկրաինական պատերազմով։ Բայց ճիշտ է նաև, որ ընդհանուր առմամբ հարյուրավոր և հարյուրավոր երիտասարդների կյանքեր են զոհվել պատերազմի ընթացքում։ Ոմանք հաշմանդամ են դարձել, և առողջական ծանր վիճակում են։ Դրա համար ես նաև համագործակցություն սկսեցի՝ դրդեցի Իտալիայի մեր իշխանություններին և իմ որոշ ընկերներին, որոնք վիրաբույժներ են, հնարավոր բուժօգնություն ցուցաբերեն նաև՝ օգնելու այդ մարդկանց վերաինտեգրվել հասարակության մեջ անհրաժեշտ վիրահատությունից և բուժօգնությունից հետո և նրանց վերադարձնել իրենց ընտանիքներ ավելի ընդունելի, հարմար պայմաններում: Սա մի փոքրիկ աղյուս է աշխարհում, որը մենք պետք է միասին մեծացնենք, մեր ֆանտաստիկ ընդհանուր ժառանգությունը նման կոնկրետ գործողությունների կարիք ունի, և ես կշարունակեմ մղել նաև Իտալիային ներդրումներ կատարել Հայաստանում, հավատալ երկրի ապագային տնտեսապես, սոցիալապես և մշակութային առումով:
Մենք պետք է թարմացնենք այս բարեկամությունը և դա կոնկրետ գործողություններով պետք է արվի։ Սա ինձ համար իսկապես կարևոր է, համերաշխությունն ու բարեկամությունը պետք է դրսևորվի իրական գործողություններով, այլ ոչ թե պարզապես հայտարարություններով: Հակառակ դեպքում մենք չենք գնում այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է բարեկամության այս հրաշալի պատմությունն ամրապնդելու համար։
-Եվ վերջում, ո՞րն է ձեր ուղերձն Արցախի ժողովրդին, որ արդեն երեք ամիս է շրջափակման մեջ է և դժվարին ժամանակներ է ապրում։
-Իմ ուղերձը նրանց այն է, որ այն, ինչ դուք պետք է անեք, չհանձնվելն է: Գիտեմ, որ ձեզ համար չափազանց դժվար է։ Գիտեմ, որ տառապանքները և անվտանգության երաշխիքների բացակայությունը խորացրել են լքվածության զգացումները։ Բայց դուք մենակ չեք։ Միգուցե Եվրամիությունը բավական խիզախ չի եղել որպես ինստիտուտ, բայց այստեղ դուք ունեք շատ ձայներ Եվրախորհրդարանում, ովքեր կշարունակեն ձեր կողքին լինել և կշարունակեն միջազգային և եվրոպական մակարդակով ճնշում գործադրել, որպեսզի ձեզ չանտեսեն, աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին չզոհաբերեն, որ ձեզ յուրօրինակ երկրորդ կարգի քաղաքացիներ չհամարեն։ Այս ամենը կանխելու համար մենք ձեր կողքին ենք կանգնելու։ Ես կշարունակեմ խոնարհաբար տալ այն, ինչ կարող եմ՝ ապահովելու համար, որ ձեր ձայնը, ձեր վախը, ձեր կարիքը և ձեր արդարության պահանջը շարունակեն լսելի լինել եվրոպական մակարդակով:
Հարցազրույը՝ Լիլիթ Գասպարյանի