Լրահոս
Հասարակական
10:45
02.12.25
269

Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Img default alt hy

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Պատճառը, ըստ ԲՏԱ նախարարության, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներն են։