Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
27.02.23
152

Երևան-Բաքու «մեյլերի փոխանակում» կամ բանակցության իմիտացիա. միջնորդներն «օգտագործում են կոնֆլիկտը»

Ռուսաստանի արտգործնախարարար Լավրովը այսօր Բաքվում Ալիևի հետ հնարավոր է քննարկի հայ-ադրբեջանական կարգավորումը՝ Մոսկվայի միջնորդությամբ: Տարածաշրջանային հարցեր է Էրդողանի հետ այսօր հեռախոսով քննարկել Դաշնության նախագահ Պուտինը: Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները: 

Տարածաշրջանում բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը փորձագետներին հուշում են, որ պրոցեսների խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»: Նոր էսկալացիայի պատուհան կարող է բացվել, որի մասին վերջին օրերին ինֆորմացիոն ազդակներ են գալիս Բաքվից: