Լրահոս
Տարածաշրջան
22:15
20.03.23
140

Էրդողանի վերջը տալ է խոստանում «գյուղացի տղան». վտանգավոր ու դրամատիկ ընտրություններ՝ Թուրքիայում

Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերաբերյալ ազգային վերջին հարցումները: Մասնակիցների ընդամենը 42.3 տոկոսն է ցանկացել, որ Էրդողանը 3-րդ անգամ վերընտրվի: 53.1 տոկոսը քվեարկել է  Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին: 

«Դրամատիկ» են անվանել միջազգային պարբերականները Թուրքիայի առաջիկա ընտրությունները և հավանական համարել, որ ընտրությունների երկրորդ փուլ լինի: