Լրահոս
Հայաստան
14:00
21.02.23
97

ԵՄ դիտորդները՝ Հանրապետության հրապարակում. սկսվել է պարեկությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին

Եվրամիության դիտորդական առաքելությունը երկուշաբթի սկսել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի տարածքում: «Հայլուր»-ի տեսախցիկը Հանրապետության հրապարակում ֆիքսել է Եվրամիության առաքելության մեքենաները: Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերում հույս է հայտնել, որ առաքելությունը կնպաստի վստահության մթնոլորտի ամրապնդմանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում

Հիմա Հայաստանում է եվրոպացի 100 դիտորդ, նրանք այս անգամ տեղակայվել են նաև Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին: Դիտորդներից 50-ը անզեն է լինելու: