Լրահոս
Հայաստան
14:57
08.07.22
184

Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Բաղդասարյան

Img default alt hy

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր:

Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»,- գրել է Բաղդասարյանը։