Լրահոս
Քաղաքական
16:45
03.07.22
367

Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին. Ռոբերտ Հայրապետյան

Img default alt hy

Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին, գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Որոշ լրատվամիջոցներ շուտով եղանակի տեսության ու աստղագուշակի վերաբերյալ իրենց նյութերում էլ կսկսեն մի կերպ «սղցնել» «Էլինար Վարդանյանը լքում է հարազատ խմբակցությունը» նախադասությունը:

Հանգստացե՛ք կամ մի՛ անհանգստացեք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին:

Եթե էքշնի պակաս եք զգում, օրը մի քանի անգամ հրապարակեք Վահան Քերոբյանի՝ Լարսի բացման վերաբերյալ գրառումները, կամ Արփի Դավոյանի Քի Վեստի մեկնաբանությունները»: