Լրահոս
Աշխարհ
20:00
20.03.23
123

Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին

Img default alt hy

Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլի՝ դրան մեծապես նպաստել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Եգիպտոս և հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը բացի բյուրոկրատական հարաբերությունների կարգավորումից, նաև քննարկվել են անհրաժեշտ քայլերի իրականացումն առևտրաշրջանառության ոլորտում:

Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել հունական կողմը, ըստ որի, այս գործողությունները կարող են խաթարել քաղաքական հավասարակշռությունը մի շարք տեղերում, մասնավորապես, Արևելյան Միջերկրականում:

Հունական «Militaire» պարբերականը հանդիպման վերաբերյալ «Հունաստանը դու՞րս է մնում» հոդվածում նշում է, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում:

«Չավուշօղլուի այցից հետո Հունաստանի արգործնախարար Նիկոս Դենդիասն արդյո՞ք կհրավիրվի Կահիրե, թե՞ ոչ, օրակարգային հարց է դարձել»,- գրում է հունական թերթը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 18-ին մեկնել էր Կահիրե և հանդիպել իր Եգիպտացի գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ: