Լրահոս
Սպորտ
23:00
20.03.23
238

Էդուարդ Սպերցյանն անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին:

«Անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի դեմ խաղին և լուրջ ենք նախապատրաստվում: Յուրաքանչյուր մարզիչ իր պահանջներն ունի և նորմալ է, որ այժմ ինչ որ բան փոխվում է հավաքականում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սպերցյանը:

Կիսապաշտպանն անդրադարձավ նաև հավաքականի նորեկներին` շեշտելով, որ թիմին նոր միացած ֆուտբոլիստները առաջին հերթին լավ տղաներն են: Նա ծանոթ է Նաիրի Տիկնիզյանին և Գեորգի Հարությունյանին, իսկ Հրանտ-Լեոն Ռամոսի «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ բան է ասում: