Լրահոս
Տարածաշրջան
11:15
22.02.23
291

Դպրոցականները կանգառում նռնակ են հայտնաբերել ու պատահաբար պայթեցրել

Img default alt hy

Տոմսկի մարզում դպրոցականները ձեռքի նռնակ են հայտնաբերել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է РЕН ТВ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը:

Գերատեսչության տվյալներով՝ երեխաները նռնակ են հայտնաբերել Բեռլիկա գյուղի կանգառում։ Նրանք սկսել են խաղալ առարկայի հետ և քաշել են ապահովիչը։ Երբ գտածոն մեծ աղմուկ է բարձրացրել, այն մի կողմ են նետել։ Նշվում է, որ նռնակի պայթյունից ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են խանութի ճակատն ու ավտոմեքենան։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Ավելի վաղ Ստավրոպոլի նահանգապետը հայտնել էր, որ Էսսենտուկիում հայտնաբերվել են նռնակների նման առարկաներ։