Լրահոս
Քաղաքական
13:48
24.11.24
329

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվեց վերահսկող։

Խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվել եմ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է իմ թեկնածությունը»,- տեղեկացրել է Խուդաթյանը։