Լրահոս
Իրավական
21:21
20.11.25
207

Դատախազին խորհրդարան է կանչում ընդդիմությունը. ինչո՞ւ է բանտարկող դատարան դարձել Փաշինյանների թերթը

Հայաստանում քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումներից մեկ շաբաթ առաջ ազատությունից զրկված սրբազանների, նրանց աջակիցների լուսանկարները ձեռքներին` դատախազության մոտ ակցիա են արել խորհրդարանական ընդդիմությունն ու աջակիցները: «Ազատություն քաղբանտարկյալներին». վանկարկել են ակցիայի մասնակիցները: 

Դատախազության մոտից նրանք քայլերթով դատարանի բակ են գնացել,  որտեղ Բագրատ սրբազանի ու 17 աջակիցների գործն է քննվում: