Լրահոս
Իրավական
10:18
08.07.25
170

Դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նայեցի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ԲԴԽ քննությանը:

Իմ համոզմունքը շարունակում է մնալ այն, որ դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ եւ այն դարձնել քննության առարկա: Սա առավել վտանգավոր է դառնում նաեւ այն պատճառով, որ դատավորը ստիպված է լինում թեկուզ ԲԴԽ-ում «զեկուցել» եւ արդարանալ իր կողմից դեռեւս չավարտված գործով կատարված դատավարական գործողությունների առնչությամբ:

Այս համոզմունքս մնում է նույնը ցանկացած դատավորի դեպքում: Նույնիսկ Մասիս Մելքոնյանի դեպքում, հաշվի առնելով բոլոր հայտնի խնդիրները…»։