Լրահոս
Քաղաքական
16:29
01.11.24
154

COP17 համաժողովի անցկացումը ՀՀ-ում ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։

Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը», - նշված է դեսպանի գրառման մեջ։