Լրահոս
Հայաստան
20:15
03.07.22
338

Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը՝ իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով որ ինքը չի տուժել: Նրա հետ ավտոմեքենայում նույնպես չինացի ուղևորներ են եղել, որոնք նույնպես հրաժարվել են բժշկական օգնությունից: 

Վթարի մասին նշված գումարտակում նյութեր են նախապատրաստվում: