Լրահոս
Քաղաքական
16:13
13.09.22
253

Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել․ Աբրահամյան

Img default alt hy

Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։

Իհարկե որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր հարվածը որ ուղղությամբ կլինի, երբ և ինչ նպատակով։

Ընդ որում՝ պետք է հստակ գիտակցել, որ նախատեսվող գլխավոր ճակատը կարող է ուրվագծվի ոչ թե այս ագրեսիայի, մեկ այլ փուլում։
Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է»,-նշել է նա։