Լրահոս
Աշխարհ
11:13
08.07.22
297

Ճապոնիայի վարչապետը հայտնել է մահափորձի ենթարկված Շինձո Աբեի ծանր վիճակի մասին

Img default alt hy

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, ծանր վիճակում է: Նա հույս է հայտնել, որ Աբեն կկարողանա ապրել: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:

Կիսիդան, ով Աբեի հետ նույն քաղաքական կուսակցությունից է, մահափորձի մասին իմանալուց չեղարկել է քարոզարշավն ու վերադարձել Տոկիո: Վարչապետի գրասենյակում, խոսելով լրագրողների հետ, Կիսիդան տեղեկացրել է, որ Աբեին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն:

«Ես ի սրտե աղոթում եմ, որ նախկին վարչապետ Աբեն կարողանա ապրել»,- ասել է նա: Ճապոնիայի վարչապետը «վայրագություն» է անվանել իրականացված մահափորձը՝ նշելով, որ նման հանցանքները ժողովրդավարության հիմքը համարվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում բացարձակապես աններելի են:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: