Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:25
08.07.22
171

Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Img default alt hy

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել Է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել Է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միևնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման և անցկացման  պատասխանատուն Է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո:

Աբեի դեմ մահափորձը տեղի Է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես Էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել Է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել Է կրծքի և պարանոցի վերքերով:

Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում Է «սրտի և թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չԷ: Հարձակվողը ձերբակալված Է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում Է, որ ավելի վաղ նա ծառայել Է Ճապոնիայի ռազմածովային ուժերում: