Լրահոս
Հասարակական
16:37
25.11.24
343

Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Img default alt hy

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ: