Լրահոս
Տարածաշրջան
19:05
02.03.23
88

Ծեծել են իրար՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քննարկելիս. Վրաստան

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքի նախագծի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի:

Իշխանական պատգամավորները որոշել են նիստն անցկացնել դռնփակ: Ընդդիմադիրները փորձել են բացել դռները, որպեսզի քննարկմանը մասնակցեն նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ընդդիմադիր «Ազգային շարժման» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ օրենքի նախագիծը «հակաարևմտյան, պուտինիստական է»: