Լրահոս
Իրավական
11:15
21.03.23
134

Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ է եղել. պարեկների բացահայտումը

Img default alt hy

Մարտի 19-ի առավոտյան պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգել են 46-ամյա տղամարդու վարած բեռնատարը։ Այն բարձված էր շուրջ 8 խմ շինափայտով։

Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։