Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:45
13.03.23
172

Բայրաքթարները շփման գծին մոտեցրած Ադրբեջանը Բաքվում ժամադրում է Արցախի ներկայացուցիչներին

Արցախի հետ սահմանին ադրբեջանական զորքի կուտակումների մասին լուրերի ֆոնին՝ այսօր Հայաստանի վարչապետը զանգել է Ռուսաստանի նախագահին: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում կարևորել է Ռուսաստանի հասցեական արձագանքը մարտի 5-ին Ադրբեջանի ահաբեկչական գործողության վերաբերյալ: Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակումից երեք ոստիկան էր զոհվել, մեկը՝ ծանր վիրավորվել:

Ահաբեկչական գործողությունների համար միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չհանդիպելով՝ Ալիևը նոր ճնշումներ է բանեցնում: Այսօր նրա աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ քննարկելու նաև արցախցիների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցը: