Լրահոս
Միջազգային
17:00
24.11.24
369

Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը կազմակերպելու համար: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Շնորհավորում եմ կողմերին և COP29-ի նախագահին այս կարևոր արդյունքին հասնելու համար: Չնայած մեզ սպասվում է զգալի աշխատանք կլիմայի նպատակներին հասնելու համար՝ այսօրվա հաջողությունը նշանակալի քայլ է ճիշտ ուղղությամբ: Ամերիկացի ժողովրդի և ապագա սերունդների անունից մենք պարտավոր ենք արագացնել մեր ջանքերը՝ ավելի մաքուր, անվտանգ և առողջ մոլորակ ապահովելու համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: