Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
21.02.23
113

Բաքվի նոր նախապայմանը. նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ գերիների վերադարձ

Ադրբեջանը կվերադարձնի Բաքվում պահվող հայ գերիներին՝ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. ըստ էության, սա է հնարավոր դուրս բերել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքից: Թահիր Միրքիշլին ասել է.

«Եկեք ստիպենք մեր երկրների իշխանություններին ստորագրել խաղաղության պայմանագիրը, հետո պայմաններ կստեղծենք Բաքվում պահվող հայերին արտահանձնելու համար»: