Լրահոս
Միջազգային
23:00
16.07.25
164

Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից

Իսրայելի հետ 12-օրյա հրադադարից հետո Իրանը որոշել է համալրել իր ռազմական արսեալը նոր բալիստիկ հրիթռներով: 1500 գործարան գործի է անցել: Քաղաքագետ Էհսան Մովահեդիանը «Հայլուր»-ի հետ զրույցում նկատել է, որ նախկինում Իրանը դրա կարիքը չէր զգացել, որովհետև ագրեսիայի ցանկություն չուներ, բայց հակամարտության ընթացքում ստիպված էր կռվել և՛ Իսրայելի, և՛ Միացյալ Նահանգների դեմ: Ի դեպ, Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու արգելք է այսօր դրել Իրանի խորհրդարանը: Դրանք կվերսկսվեն, երբ իրենց նախապայմանները կատարվեն: