Լրահոս
Քաղաքական
10:35
08.07.25
322

ԱԺ-ում իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո

Img default alt hy

«Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության Արթուր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորման որոշումն էլ կա. 

«Ես այս թանկ  ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։  Ցտեսություն։

Գնացինք ժողովուրդ ջան,  ձեր ցավը տանեմ»։

Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Արթուր Սարգսյանին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Եթե ճիշտ եմ հասկանում, հրաժարավում եք  հարցերին պատասխանելուց։  Հասկանալի որոշում է»։  

Այնուհետև ԱԺ-ում իրավիճաը լարվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։