Լրահոս
Հասարակական
23:45
03.11.24
227

Ազատեկ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Img default alt hy

Նոյեմբերի 3-ին, ժամը 17:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: 

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։