Լրահոս
Հասարակական
19:15
02.03.23
75

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը

Img default alt hy

Մարտի 2-ին՝ ժամը 13:35-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):