Լրահոս
Հասարակական
20:40
13.09.22
92

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Img default alt hy

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների տարածքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: