Լրահոս
Հասարակական
16:06
13.09.22
130

Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին

Img default alt hy

Իսրայելում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին:

Նրանք զրուցել են առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից: 

Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` առողջապահության նախարարը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը:

Քննարկվել է նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները` կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում: