Լրահոս
Քաղաքական
18:00
03.07.22
317

Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։ Այս մասին գրել է Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,- գրել է նա: