Լրահոս
Հասարակական
11:30
01.07.25
109

Արտակարգ դեպք՝ Երևանում

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ճյուղերը տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել տարածքը։