Լրահոս
Հասարակական
20:46
06.12.25
602

Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Գարեգին Բ

Img default alt hy

Վերադառնալով Մարսելից` Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Զվարթնոց» օդանավակայանում նշեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու։

Նա նշեց, որ խորապես զգացված իր գնահատանքն է հայտնում բոլորին, հայրապետական սերն ու օրհնությունը, որ այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

«Մարսելում գտնվելու ժամանակ մենք իմացանք ցավալի լուրի մաիսն, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է` անհիմն ու շինծու մեղադրանքով, պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։

Արշակ Սրբազանը եղավ արդեն 4-րդ Սրբազանը, որ կալանավորված է։

Մեր Սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմակայում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած»,-ասաց Գարեգին 2-րդ Կաթողիկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։