Լրահոս
Քաղաքական
12:34
01.07.25
248

Սահմանադրական օրենքների հերն անիծելն արդեն ավանդույթ է դարձել․ Արծվիկ Մինասյանը՝ ՏԿԵ փոխնախարարին

Img default alt hy

«Արդեն ավանդույթ է դարձել սահմանադրական օրենքների և կարգավորումների հերն անիծելը»- ԱԺ-ում  ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծին։

Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է հիմքեր ստեղծել և պետականացնել ՀԷՑ-ը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ հունիսի 25-ին ՔՊ-ն հաստատում և շրջանառության մեջ է դնում նախագիծ, նույն օրը ԱԺ նախագահը օրինագիծն ուղարկում է կառավարություն, նույն օրն էլ կառավարությունը որոշում է ԱԺ հարտահերթ նստաշրջան գումարի՝ անգամ չունենալով եզրակացություն։

«Հիմա դուք եկել եք այստեղ, ասում եք, որ էնքան կարևոր է, որ պետք է քննարկվի, ռազմավարական նշանակության հարց է, առանց պատշաճ ուսումնասիրության եզրակացությունը ներկայացնում եք այստեղ։ Ընդամենը երեկ է տեղադրվել եզրակացություն, առանց ամփոփաթերքի, այն էլ՝ միայն կառավարության կայքէջում, ԱԺ-ի կայքէջում ընդհանրապես չկա, չկա որևէ մարմնի տեսակետ»,-ասաց Մինասյանը։

Արմեն Սիմոնյանն ասաց, որ առաջարկում է, որ քննարկումը կկատարվի առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ հանձնաժողովում կազմակերպվելիք քննարկման ժամանակ։

 «Փախանակ քննարկեք իշխանության թշնամական հարձակումները ժողովրդի վրա, բերել այլ բան եք քննարկում»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նաև նկատեց, որ Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը պետք է  քննարկվեր համայնքների ներկայացուցիչների հետ, հետևաբար այն չպետք է ներառվեր օրինագծում։

ՏԿԵ փոխնախարարան էլ հայտնեց, թե իր տեղեկություններով Խոյ համայնքի ղեկավարը հրաժարվել է մասնակցել քննարկումներին։